- цена сайта в долларах США - ваш Jabber логин - ваш Email - ваш Skype логин Ֆրանսիան ընդունել է Հայոց ցեղասպանությունը ժղտումը քրեականացնող օրինագիծը ~ Levon Hareyan's Blog

Ֆրանսիան ընդունել է Հայոց ցեղասպանությունը ժղտումը քրեականացնող օրինագիծը














Վաղ առավոտից Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առաջ մարդիկ ծաղիկներ էին տեղադրում` դրանով իրենց շնորհակալությունը հայտնելով երեկ` հունվարի 23-ին, Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման առթիվ: Իրենց երախտիքը հայտնելու էին եկել մոտ 1000 երիտասարդներ, այդ թվում` ՀՀԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչները, «Միասին» երիտասարդական շարժման անդամները:Ներկաները ֆրանսերենով վանկարկում էին «մերսի» բառը, ինչպես նաեւ պաստառների վրա գրված էին «Կեցցե Ֆրանսիան», «Շնորհակալ ենք Ֆրանսիային», «Ֆրանսիան մեր բարեկամն է» եւ այլ արտահայտություններ: Ծածանվում էին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դրոշները:Հավաքվածները դեսպանատան փոստարկղ էին գցում նամակներ, որոնցում անհատական շնորհակալություն էին հայտնում Ֆրանսիային: ՀՀԿ-ական երիտասարդները մոմեր էին վառել:Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Անրի Ռենոն դուրս եկավ հավաքվածների մոտ, նրան ընդառաջ եկավ սեւազգեստ մի տարեց կին, որն արցունքներն աչքերին` շնորհակալություն հայտնեց եւ գրկախառնվեց դեսպանի հետ: Անրի Ռենոն, իր հերթին, շնորհակալություն հայտնեց հավաքվածներին նման ուշադրության համար եւ պատմական ակնարկ ներկայացրեց օրինագծի անցած ճանապարհի վերաբերյալ:Դեսպանի գալն ու հեռանալը ուղեկցվում էին շնորհակալական խոսքերով: Քիչ անց հավաքվածներին միացավ նաեւ ՀՅԴ-ի երիտասարդական թեւը, որոնք նույնպես շնորհակալական խոսք հայտնեցին Ֆրանսիային` շեշտելով օրինագծի ընդունման գործում Հայ դատի ներդրումը:Կարդալ ավելին...