- цена сайта в долларах США - ваш Jabber логин - ваш Email - ваш Skype логин Ստատուսներ ~ Levon Hareyan's Blog

Ստատուսներ

Կենտավրը միաժամանակ տղամարդ է տանը և անասուն` տնտեսության մեջ:

Միայն այն ժամանակ, երբ պարտքով փող ես վերցնում, հասկանում ես, որ շա~տ պետք ես մարդկանց:

Ամուսնությունը դա երկու մարդկանց միությունն է, միասնաբար հաղթահարելու համար առաջացած դժվարությունները, որոնք չէին լինի` եթե չլիներ այդ միությունը:

Երբ լեզուն խելքից երկար է, պետք է կամ խելքը երկարացնել, կամ էլ` լեզուն կարճացնել:

Եթե Ձեր գլուխը ցավում է, ուրեմն դուք այն ունեք:
Դիպլոմը փաստաթուղթ է, որը վկայում է, որ դուք պոտենցիալ հնարավորություն եք ունեցել ինչ-որ բան սովորելու:

Բոլոր մեծ մարդիկ քիչ են ապրել… Ինչ-որ լավ չեմ զգում…

Ամուսնությունը մի իրադարձություն է, որից հետո տղամարդը ծաղիկների փոխարեն սկսում է բանջարեղեն գնել:

Ինչքա՞ն արագ է ժամանակը թռնում. չհասցրեցի արթնանալ, բայց արդեն ուշանում եմ աշխատանքից:

Համակարգիչը դժվար թե երբևէ մարդուց խելոք դառնա, այդ մարդն է արդեն համակարգչից բութ դառնում:

                        
Ստատուսներ սիրո մասին։
Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար, Զգալ, որ դու կաս և լինել հեռու. Երկրպագել քեզ առանց սիրվելու, Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար…

Տեր իմ տուր ինձ համբերություն,որ տանեմ այն..ինչը փոխել չեմ կարող… ​ ​

Տղամարդը հարցրեց Աստծուն. –Ինչու՞ ես կանանց ստեղծել այդքան գեղեցիկ ու այդքան անխելք: –Գեղեցիկ, որ սիրեք նրանց, անխելք, որ նրանք սիրեն ձեզ,-պատասխանեց Աստված…

Անուն սիրո ինչեր ասես չարժե անել,Հանուն սիրո արժե գժվել,արժե մեռնել,Հանուն սիրո արժե այրվել ու խենթանալ,Հանուն սիրո արժե ցնդել,անէանալ,Բայց այս ամենը այն դեպքում,Եթե կյանքում,Այնպես ինչպես դու ես սիրում մեկ ուրիշին,Մեկ ուրիշն այդ հենց նույն ձևով սիրում…

Նա ,ով քեզ տեսնի ,հարկավոր է վայրկյան, որ զարմանա, րոպե, որ սիրահարվի, ժամ, որ կարոտի և մի ամբողջ կյանք, որ քեզ մոռանա:

Նույնիսկ երազում.. քեզ եմ երազում. Իմ համար օդ ես.. շնչել եմ ուզում. Հազար հատ արև եմ տեսնում.. բայց նորից քո լույսն եմ երազում.

Հնարավոր է շրջադարձից հետո ես հանեմ բարձրակրունգ կոշիկներս ու հեղեղվեմ արցունքներով,բայց հիմա հարկավոր է պարզապես ձևանալ երջանիկ և անցնել քո կողքով…Իսկ հետո…նոր շրջադարձ…

Մեծ է այն սիրտը, որ սիրել գիտի, Ատել չգիտի, բայց ներել գիտի:

Հանուն վաղվա վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ, Հանուն վաղվա ճշմաչտության թող որ այսօր լինեմ սխալ…

Ով անցյալ ունի`չի կարող հիշողություններ չունենալ,,,,,

«Գարունը կաթիլ-կաթիլ գողանում է հոգիս և ծվեն-ծվեն ժպիտներ բերում
Թե մայր չլիներ աշխարհում այս նոր Ես կփախչեի անապատը խոր, Ես կփախչեի ողջ աստղերն ի վեր` Թե մորս սերը մագնիս չլիներ…

Եթե ցանկանում եք , որ կյանքը ժպտա ձեզ, սկզբում նրան լավ տրամադրություն պարգևեք :
Խոսք տուր ինձ, որ նորից չեմ զգա ես էլ թախիծ դե ասա որ էլ չես նայի երբեք ինձ թեք…….
Կարոտը մարդկային ապրումներից ամենաանպտուղն է…

Երանի նրան ով այս խենթ կյանքում <<Կարոտ >> ասվածը չի էլ հասկանում, սակայն չգիտեմ կա արդյոք մեկը որ այս բառի մեջ իրեն չի տեսնում? ​ ​


<<Ես ոչինչ չեմ մոռացե՞լ>>, – հարցրեց աղջիկը`շրջվելով տղայից… <<Դու մոռացար մի քիչ էլ մնալ…>>,-տխրությամբ արտասանեց տղան…

Այս աշխարհում երկուսս ենք կույր`դու, որ չես տեսնում ինչքան շատ ես ինձ պետք, և ես,որ չեմ նկատում ոչ ոքի`բացի քեզանից:

Քնքուշ, անուշիկ, անմեղ, միշտ ժպիտով:Բայց այսպիսին է նա միայն այն ժամանակ, երբ նրա կողքից, քայլ առ քայլ`նրան գրկախառնված քայլում ես դու:

Աղջիկը մոտեցավ տղային, որ կանգնած էր բաց պատուհանի մոտ ու հարցրեց.
-Ինձ սիրու՞մ ես:
-Սիրու՛մ եմ, -պատասխանեց տղան:
-Իսկ կցատկե՞ս պատուհանից դուրս ինձ համար:
Տղան լուռ նայեց աղջկան, հետո բարձրացավ պատուհանագոգին և նայելով ներքև`ասաց.
-Հրի՛ր:

Լինում են պահեր,երբ ապրելդ չի գալիս… Ուզում ես լացել ու լացել… Եվ անվերջ ինչ-որ մեկին ՍԻՐԵԼ…!!!

Ես կհորինեմ 1000 պատճառ իմ պահվացքի համար, բայց երբեք չեմ խոստովանի,որ սիրահարված եմ:

Հնարավոր է շրջադարձից հետո ես հանեմ բարձրակրունգ կոշիկներս ու հեղեղվեմ արցունքներով,բայց հիմա հարկավոր է պարզապես ձևանալ երջանիկ և անցնել քո կողքով…Իսկ հետո…նոր շրջադարձ:

<<Սերը առանց ցավի չի՛ լինում…>> -ասեց նապաստակը`ամուր գրկելով ոզնուն…

Սերը փշրված է… Ձեռք մի՛ տուր, այլապես կվիրավորվես…

Նրանք հրացանի փողը դնում են մեր գլխին, նրանք փշրում են մեր սրտերը, իսկ մենք նրանց հետևից դեպի մթություն, մենք նրանց հետևից դեպի երկինք… Նրանք մեզ համար գետեր դավաճանության, նրանք մեզ համար օվկիանոս ստի, իսկ մենք հավատք ենք`դրա փոխարեն, իսկ մենք մեր կյանքը դրա փոխարեն…

Ինչքան շատ մարդ է քեզ սիրահարվում, այնքան ավելի միայնակ ես զգում քեզ,ամեն նոր օր ավելի ուժգնորեն փորձելով գտնել նրան`ում կկարողանաս նաև դու սիրել…

Իսկ ես պարզապես լցնում եմ սուրճը, վերցնում մի կտոր շոկոլադ, ականջակալներս հագնում ու նստելով պատուհանագոգին`վայելում եմ կյանքը…

-Ի՞նչ է եղել քո աչքերի հետ: Նրանք լրիվ թաց են: Դու լացե՞լ ես:

-Ո՛չ,- պատասխանում եմ,-ես շատ ուշադիր էի նայում իմ հեքիաթային աշխարհում, իսկ այնտեղ շատ պայծառ արև է …

Երբեմն լռությունը կարող է ասել շատ ավելին,քան բառերը, բայց բառերում էլ հնարավոր է լսել լռություն …

Նա փախչում է անցյալից, բայց միշտ մտածում է նրա մասին: Նա չի հավատում հրաշքներին, բայց շարունակում է ցանկություններ պահել տոներին: Ես ամեն օր նրան հանդիպում եմ հայելում …

Կարողացիր ժպտալ, երբ տխուր ես… Կարողացիր տխրել, երբ ուրախ ես: Կարողացիր թվալ հոգեհարազատ, երբ հոգումդ լրիվ այլ բան է …

Ուզում եմ զարթուցիչ, որ առավոտյան համբուրում է և սուրճ է բերում անկողին…)

-Արդեն գիշերվա 5-ն է, աղջի՛կս, ինչու՞ քնած չես:
-Մա՛մ, դու չես հասկանում, նա դեռ օնլայն է:

-<<Եղի՛ր ուժեղ,փոքրի՛կ>>, -դու ինքդ քեզ այդպես ասեցիր և արցունքներդ լուռ գլորվեցին այտերիդ վրայով,-<<Դու մի՛ խղճա քեզ և մի՛ հանձնվիր: Առա՛ջ գնա ու ժպտա…>>

Ամեն ուժեղ աղջկա մոտ կա մեկը`ով ցավով ստիպում է նրան այդպիսին լինել…

-Հիմար ես:
- Դու էլ:
-Ուրեմն մենք իդեալական համապատասխանու՞մ ենք իրար:
-Հա, սիրում եմ քեզ …

Գիտե՞ք ոնց է լինում: Սկսում ես մեկին սիրել ու էլ չես կարողանում կանգ առնել :)