- цена сайта в долларах США - ваш Jabber логин - ваш Email - ваш Skype логин апреля 2012 ~ Levon Hareyan's Blog

This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Հայաստանի Ֆուտբոլի Գավաթի եզրափակիչ Շիրակ-Իմպուլս


Այսօր Գյումրի քաղաքի գլխավոր մարզադաշտում տեղի ունեցավ  Հայաստանի Ֆուտբոլի Գավաթի եզրափակիչ խաղը :Խաղում հաղթեց Շիրակը և դարձավ Գավաթագիր իր պատմության մեջ առաջին անգամ:Շնորհավորում եմ Շիրակ Ֆուտբոլային ակումբին և մաղթում եմ Հաջողություն:

Երկրորդ մրցութը մեր Բլոգում



Երկրորդ մրցութը մեր Բլոգում:Հաղթողը որպես նվեր կստանա 50 Ok odnoklassniki.ru-ում:Մինչև Մայիսի 5-ը ձեր նկարները,անուն ազգանունը և տարիքը ուղարկեք kbitvi@mail.ru էլ.հասցեին: 


Կանոներ`
1.Ձեր նկարները կտեղադրվի  մի այլ կայքում:
2.Հաղթողը կվորոշվի կլասսների քանկով:
3.Խարդախության դեպքում  տվյալ մասնակիցը դուրս կմնա մրցույթից:
4.Մրցույթը  կավարտվի 7 օր անց:

Անգրագիտության վերջի աստիճան


Հայոց Ցեղասպանություն


Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն (թուրք.՝ Ermeni Soykırımı,անգլերեն՝ Armenian Genocide) Թուրքիայի կառավարող շրջանների կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1892-1923 թթ.զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Արևմտյան ՀայաստանիԿիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ։ Մեծ Եղեռնը հրեական Հոլոքոստի հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է[4]։


Առաջին աշխարհամարտը հնարավորություն է ընձեռում Երիտթուրքերին հաշվեհարդար տեսնել կայսրության հպատակ հայերի նկատմամբ` իրականացնելով դեռևս 1911 թ. Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մահմեդականները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։ Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), էնվեր փաշան(ռազմական գործերի նախարար), Ջեմալ փաշան (Պաղեստինյան ճակատի հրամանատար),Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։ Մտադրվելով ոչնչացնել հայերին՝ նրանք ցանկանում էին վերացնել Հայկական հարցը։ Հայերը և Հայաստանը արգելք էին հանդիսանում Երիտթուրքական ծրագրի ճանապարհին։ Նրանց երազած «Մեծ Թուրան»-ը պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայ։ Առաջին աշխարհամարտի տարիներին Երիտթուրքերը ջարդեր էին կազմակերպում նաև կայսրության ներքո գտնվող ասորիներիհույների և արաբների նկատմամբ։
Ներածություն

1915 և հաջորդ տարիների իրադարձությունները միանշանակ որակվում են որպեսցեղասպանություն։ Այն ցեղասպանություն էր, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի՝ հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում։ Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, աննախադեպ իրադարձություն, որը տեղի ունեցավ հայերի հետ։ Այս անհերքելի փաստը համառորեն չի ընդունում Թուրքիայի կառավարությունը։ Վերջինին հետևելով՝ անտեսման քաղաքականություն է վարում նաև աշխարհի պետությունների մեծամասնությունը։

Ցեղասպանության քարտեզը

Հայերի տեղափոխումը Մեզիրեի բանտը թուրք զինվորների կողմից։ Խարբերդ, Հայաստան, Օսմանյան Կայսրություն, Ապրիլ, 1915։
Հայոց ցեղասպանությանը հաջորդած դատավարությունների մասին մանրամասն տեղեկացնում է ”Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի“ գիրքը (1988թ.)։ Գրքում ներկայացվում են մեղադրյալ կողմերի երկխոսությունները, ցեղասպանությանն առնչվող մի շարք փաստաթղթեր և փաստեր։ Հարկ է նշել, որ դատաքննական նյութերը ամբողջական չեն, քանի որ ոչ բոլոր փաստերն են տպագրվել "Թաքվիմ-ի վեքայի"-ի հավելվածներում։


Մինչև 1908 թվականը

 Հիմնական հոդված ՝ Հայկական կոտորածներ:

Հայ պաշտպանություն
1877 թվականին սկսվեց հերթական Ռուս-թուրքական պատերազմը, որի արդյունքը եղավՍան-Ստեֆանոյի պայմանագիրը։ Ըստ այդմ, հայաբնակ Կարսի վիլայեթը անցնում էրՌուսաստանին, իսկ Թուրքիան պարտավորվում էր հայերով բնակեցված տարածքներում կատարել տնտեսական բարեփոխումներ։ Սա համեմատաբար ձեռնտու լուծում կլիներ հայերի համար, սակայն արևմտաեվրոպական պետությունները՝ մտահոգված լինելով Ռուսաստանի հաջողությունների մասին, հակամարտող կողմերին նոր բանակցությունների հրավիրեցին՝ այս անգամ արդեն Բեռլինում։ Այս ժամանակաշրջանում Օսմանյան կայսրությունում բնակվում էր շուրջ 2 500 000 հայ։ Բեռլինյան բանակցությունների ժամանակ Հայաստանի բարեփոխումների ծրագրի իրականացումը հանձնարարվեց բացառապես Թուրքիային։ Ծագեց Հայկական հարցը, որը ենթադրում էր եվրոպական պետությունների աջակցությունը հայերին և, հետևաբար, հայերի վիճակի բարելավումը։ Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, այն ունեցավ հակառակ ազդեցությունը։ Եվրոպական դիվանագիտությունը սկսեց գործածել Հայկական հարցը որպես Թուրքիային ճնշելու գործիք, իսկ թուրքական կառավարությունը որդեգրեց նոր ռազմավարություն։ Այն Հայկական հարցի վերացման համար որոշեց ընտրել հայ ժողովրդին բնաջնջման տարբերակը։ Այդ նպատակով ստեղծվեցին “համիդիե” կոչվող ավազակային խմբեր, որոնց հանձնարարված էր ասպատակել հայկական հողերը։ Խստացվեց հայահալած քաղաքականությունը։ Այս քաղաքականության անմիջական կրողը դարձավսուլթան Աբդուլ Համիդ II-ը, որի նախաձեռնությամբ 1895-1896 թթ. սկսվեցին հայերի առաջին զանգվածային ջարդերը։ Այս իրադարձությունների մասին ԷրզրումումԱնգլիայի հյուպատոս Քլիֆորդ Լլոյդն ասել է. «Սուլթանի հայ հպատակները բառացիորեն անպաշտպան են, ինչպես գայլերով շրջապատված ոչխարի հոտը»։ Մինչև առաջին աշխարհամարտի սկիզբը հայերի թիվը հազիվ էր հասել 100000-ի։ Այս տարբերությունը բացատրվում է ստիպողական գաղթերով, որոնք տեղի են ունեցել 1894-1921 թթ.։ Դրանք տեղի ունեցան Թուրքահայաստանի բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում։ Ջարդերին զոհ գնաց մոտ 300 000 հայ։ Մոտավորապես նույնքան հայեր էլ հարկադրված գաղթեցին իրենց հայրենիքից՝ 100 000-ը` Ռուսաստան, իսկ 200 000-ը` Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի տարբեր երկրներ։ Պահպանվել են փաստեր և վկայություններ նաև շուրջ 200 000 հայերի բռնի մահմեդականացման մասին։


1908-1914 թվականները


Հայերի Տեղահանումը
1908 թվականին երիտթուրքերը Թուրքիայում կատարեցին հեղաշրջում, որին իրենց աջակցությունը ցույց տվեցին նաև հայկական կուսակցությունները։ Սակայն այդ ժամանակ թուրքական քաղաքականության մեջ արմատավորվեց պանթուրքիզմի գաղափարախոսությունը։ Այն ենթադրում էր բոլոր թուրքալեզու ազգերի միավորումը մեկ պետության մեջ և ճանապարհին ընկած այլ ազգերի բնաջնջումը։ 1909 թվականի ապրիլի 1-ից 14-ը տեղի ունեցավ երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածը։ Եղեռնը կատարվեց Ադանայի վիլայեթում և խլեց մոտ 30 000 հայերի կյանք։ Ադանայի կոտորածից հետո հայերի հալածանքներն է՛լ ավելի սաստկացան։ 1911 թ. հոկտեմբերին երիտթուրքերը ժողով գումարեցին, որտեղ որոշվեց. «Վաղ թե ուշ պետք է իրագործվի Թուրքիայի բոլոր հպատակների օտտոմանացումը, բայց մի բան պարզ է, որ դա երբեք չի կատարվի համոզելով, այլ պետք է իրականացվի զենքի ուժով»։Այդպես ողջ Օսմանյան կայսրությունը պատրաստվեց հայերին վերջնական հարված տալու։ Հայերի բնաջնջման գործն իրենց ձեռքը վերցրին Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները, Բեհաեդդին շաքիր բեյը և այլք։


1915-1916 թվականները

Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումն իրականացել 3 փուլով։ Առաջին փուլում բանակ զորակոչվեցին 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ։ Նրանց զինաթափեցին և 50-100-հոգանոց խմբերով կոտորեցին։ Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը։ Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության՝ քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը։ 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեց 800-ը։ Սրանք բոլորն այնուհետև աննկարագրելի տանջանքների ենթարկվեցին և սպանվեցին։Թուրքական սրի զոհը դարձան այնպիսի հայորդիներ, ինչպիսիք են ՍիամանթոնԳրիգոր ԶոհրապըՌուբեն ՍևակըԴանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ։ Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։ Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։
Այս կոտորածի արդյունքը եղավ Արևմտյան Հայաստանի հայերից՝ ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից, զրկվելը։ Մեկ տարվա ընթացքում բռնի կերպով մահմեդականացվեց 200 000 հայ, որոնք այժմ ապրում են Ճորոխ գետի հովտում։ Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1 000 000 հայ։ Ահռելի էին նաև նյութական կորուստները։ Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։Թալանվեց և քանդվեց 
2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու 
վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի 
վնաս։ Իսկ ահա 1915-1916 թվականներին, ըստ տարբեր 
աղբյուրների, նահատակվեց 500 000 - 1 500 000 հայ։ Ըստ վերջին երկու տասնամյակների հետազոտությունների, զոհերի թիվը կազմել է մոտ 1 200 000։


1916
 թվականից հետո

Այսքանով հայերի նկատմամբ թուրքական ոտնձգությունները չավարտվեցին։ Երիտթուրքերի 1918 թվականին Անդրկովկաս կատարած արշավանքի ժամանակ կոտորվեց 500 000, իսկ 1920-1922 թվականներին արդեն քեմալական կառավարության կատարած ջարդի ժամանակ՝ 260 000 հայ։ Ընդհանուր առմամբ, 1894-ից մինչև 1922 թվականը զոհվեց ավելի քան 2 640 000 հայ։


Ծիծեռնակաբերդ


Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան
1965 թ.` Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Հայաստանում ծագեց հուշահամալիր կառուցելու միտքը։ Երկու տարի անց Երևանում` Հրազդան կիրճի մոտ գտնվող Ծիծեռնակաբերդ բլրում, ավարտվեց ճարտարապետ Արթուր Թարխանյանի նախագծած (Ս. Քալաշյանի համահեղինակությամբ) հուշահամալիրի կառուցումը։ 44-մետրանոց քարակոթողը խորհրդանշում է հայ ազգի վերածնունդը, իսկ 12 քարակոթողները` կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են Թուրքիայի կազմում։ Այդ 12 քարակոթողներն առաջացնում են կոն, որի կենտրոնում 1,5 մետր խորության վրա վառվում է անմար կրակը։ Համալիրի մոտ է գտնվում 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են այն քաղաքների ու գյուղերի անվանումները, որոնցում տեղի են ունեցել կոտորածները։
1995 թ. հուշահամալիրին կից բացվեց ցեղասպանության թանգարանը, որը նախագծել են ճարտարապետներ Քալաշյանը և Մկրտչյանը։ Թանգարանում ներկայացված են որոշ լուսանկարներ, որոնք արել են գերմանացի լուսանկարիչները (այդ թվում` Արմին Վեգների արած լուսանկարները)։ Թանգարանից ոչ հեռու գտնվում է պուրակ, որտեղ արտասահմանյան քաղաքական գործիչները ծառ են տնկում ի հիշատակ զոհերի։
Ամեն տարի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հարյուր հազարավոր մարդիկ այցելում են հուշահամալիրը և ծաղիկներ դնում անմար կրակի շուրջը։ Շնորհիվ հայ համայնքների` ամբողջ աշխարհում կառուցվել են հուշահամալիրներ։


Միջազգային ճանաչում

Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք քննադատում են հայերի կոտորածը։

Քարտեզի վրա երևում են այն պետությունները, որոնք հայերի կոտորածը ճանաչել են որպես ցեղասպանություն, բաց կանաչով նշված են այն պետությունները, որտեղ ճանաչումը մասնակի է
ԱՄՆ-ը երեք անգամ (1916, 1919, 1920)ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ դեկլարացիայով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։
Հիգեր Գրեթթի կարծիքով՝ ԱՄՆ-ում գործող հայ լոբբիստական ընկերությունների գլխավոր նպատակն է Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը և տարածքների վերադարձը։ Որպեսզի հայ լոբբիստները հասնեն այդ նպատակին, նրանք իրենց կողմն են քաշում տարբեր քաղաքական գործիչների, ճնշում են գործադրում տարբեր պետությունների կառավարությունների վրա, զբաղվում են Հայոց ցեղասպանության հարցի լայնամասշտաբ լուսաբանմամբ, հիմնադրում են այդ ցեղասպանության հարցերով զբաղվող կառույցներ։
Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը (1998, 2001),Եվրախորհրդարանը (1987, 2000, 2002), ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել էՈւրուգվայը 1965 թ.։ Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել և ճանաչել են որպես ցեղասպանություն ըստ միջազգային իրավունքի հետևյալ երկրները՝
  • Ֆրանսիա Ֆրանսիա(1998, 2000, 2001, 2006  2012)
  • Գերմանիա Գերմանիա
  • Իտալիա Իտալիա
  • Բելգիա Բելգիա
  • Նիդերլանդներ Նիդերլանդներ
  • Շվեյցարիա Շվեյցարիա
  • Շվեդիա Շվեդիա
  • Ռուսաստան Ռուսաստան
  • Լեհաստան Լեհաստան
  • Լիտվա Լիտվա
  • Հունաստան Հունաստան
  • Սլովակիա Սլովակիա
  • Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս
  • Լիբանան Լիբանան
  • Ուրուգվայ Ուրուգվայ (1965, 2004)
  • Արգենտինա Արգենտինա (2 օրենք, 5 բանաձև)
  • Վենեսուելա Վենեսուելա 
  • Չիլի Չիլի 
  • Կանադա Կանադա (1996, 2002, 2004)
  • Վատիկան Վատիկան
  • Ավստրալիա Ավստրալիա (2009)
ԽՍՀՄ-ի տարիներին Ցեղասպանության մասին խոսելն արգելված էր, սակայն կային այնպիսի մարդիկ ովքեր անտեսելով բոլոր արգելքները ջանք ու եռանդ չէին խնայում Ցեղասպանության մասին բարձրաձայնելու համար: Նրանցից շատերը սպանվեցին Սովետական գաղտնի ծառայությունների կողմից: Նրանցից հիշարժան են՝ Իշխան Մկրտչյանը «Կնյազ», Ալեքսանդր Մանուչարյանը,Աշոտ ՆավասարդյանըԱնդրանիկ ՄարգարյանըՊարույր ՀայրիկյանըՎարդան ՀարությունյանըՍամվել Եղիազարյանը և այլոք: 1985թ. ապրիլի 24-ին Իշխան Մկրտչյանը Սովետական բանտերից մեկում Եղեռնի 70-ամյակին նվիրված ցույց կազմակերպեց և նույն օրը սպանվեց բանտում:

Աղբյուր`hy.wikipedia.org

Нравится





Բլոգը արդեն Հասանելի է...

Բլոգը արդեն հասանելի է 
Mrlevon.tk
տարբերակով

Ուշադրություն

Odnoklassniki.ru-ում բացվել է մեր կայքի ֆան խումբը
եթե ցանկանում եկ կարող եկ գրանցվել
սեղմելով այստեղ

Մերկ նկարի առավելությունը Ֆեյսբուքում



Нравится





Աշխատանք ինտերնետով...


Եթե դուք ունեք ազատ ժամանակ  տիրապետում եք ինտերնետային մինիմալ գիտելիքներ և ուզում եք գումար վաստակել  ուրեմն սա ձեր համար է։Գրանցման համար անրաժեշտ է ունենեալ էլ.հասցե եթե չունեք  գրանցվելու համար սեղմեք այստեղ,նաև պետք է գրանցված լինեք Web Money համակարգում եթե գրանցված չեք  այս համկարգում`գրանցվելու համար սեղմեք այստեղ։




Нравится