- цена сайта в долларах США - ваш Jabber логин - ваш Email - ваш Skype логин ~ Levon Hareyan's Blog



Աշխատանքի միջազգային օրը, աշխատավորների օրը կամ Մայիսի մեկը տոն է, որը երկար ժամանակ եղել է  հեղափոխության եւ  դասային անհաշտ պայքարի խորհրդանիշ, այսօր նշում են աշխարհի 142 երկրներում: 
1886  թվականի մայիսի 1-ին ամերիկյան  բանվորները գործադուլ են կազմակերպել` պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր:  Գործադուլները եւ ուղեկցվող ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ արյունահեղ բախումներով:
1889 թվականի հուլիսին II Ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը ի հիշատակ Չիկագոյի բանվորների ելույթների որոշում էր ընդունել մայիսի 1-ին ամենամյա երթերի մասին:  Առաջին անգամ  աշխատավորների համերաշխության միջազգային օրը նշվել է  1890 թվականին` Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում եւ  մի քանի այլ երկրներում:
Այսօր այդ տոնը նշվում է 142 երկրներում մայիսի 1-ին կամ մայիսի առաջին երկուշաբթի օրը: Որոշ երկրներում Աշխատանքի օրն այլ ժամանակ է նշվում, օրինակ` ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում: